Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոն բերման է ենթարկվել,ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

15:29 • 15.08.20

Երեկ ոստիկանությունը բերման է ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոն:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Ձեր նշած անձին ոստիկանությունը բերման է ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով»,-ասաց Ջանոյանը՝ հավելելով,որ նախապատրաստվում են նյութեր։