Մեքսիկայի կենդանաբանական այգիներից մեկում ծնված փղին Zoom են անվանակոչել՝ լայն տարածում գտած հավելվածի պատվին
Մեքսիկայի կենդանաբանական այգիներից մեկում ծնված աֆրիկական փղին Zoom են անվանակոչել՝ ի պատիվ համավարակի ժամանակ ողջ աշխարհում լայն տարածում գտած հավելվածի:
Ինչպես փոխանցում է France24 հեռուստաալիքը, նորածին փիղը 8 տարի առաջ որսագողերից փրկված և Նամիբիայից Մեքսիկա տեղափոխված փղերի 6-րդն ձագն է:
Կենդանաբանական այգու տնօրինության նպատական այն է, որ փղերի ընտանիքն, ի վերջո, վերադառնա Աֆրիկա:
«Նրանք մերը չեն, նրանք աշխարհին են պատկանում: Մենք ուզում ենք, որ նրանք Աֆրիկա տեղափոխվեն, բայց ներկայումս պայմանները բարդացել են»,- նկատել է կենդանաբանական այգու տնօրենը:










