Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել. ТАСС

01:24 • 15.08.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 251 000 դեպք է գրանցվել, որից 195 000-ը ապաքինվել է, 4645-ը՝ մահացել: