Մոռացված հրաշքը. ԱՄՆ-ում կառուցված առաջին թափանցիկ մեքենան (լուսանարներ, տեսանյութ)

20:01 • 15.08.20

Oddity Central-ն անդրադարձել է առաջին թափանցիկ մեքենայի պատմությանը, որը ստեղծվել է 1939 թվականին Ամերիկայում, և ութ դար անց կրկին հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում:

Մեքենան այնպես էր նախագծվել, որպեսզի ցույց տա այն ամենը, ինչ այն ժամանակ օգտագործվում էր մեքենայի արտադրության համար: Pontiac Ghost Car մոդելն ստեղծվել էր General Motors-ի կողմից Rohm և Hass ընկերության հետ համագործակցության արդյունքում, որն հնարել էր օրգանական ապակին (պլեքսիգլաս):

Հեղափոխական նյութը մեծամասամբ փոխարինել էր մետաղյա շերտը, որից պատրաստվում էր մեքենայի մարմինը՝ այդպիսով ցուցադրելով մեքենայի ներքին աշխատող մասերը: «Ուրվական-մեքենա» անվանումն ստացած տրանսպորտային միջոցը ժամանակին գնահատվել էր 25 000 դոլար:

1940 թվականին կառուցվել էր երկրորդ Pontiac Ghost Car-ը՝  Golden Gate Exposition ցուցադրությանը մասնակցելու համար:

1939 թվականին կառուցված մեքենան Երկրորդ աշխարհամարտի տարիներին հանձնվել էր Սմիթսոնյան թանգարանին, ապա 2011-ին աճուրդով վաճառվել 308 000 դոլարով:

 






Մոռացված հրաշքը. ԱՄՆ-ում կառուցված առաջին թափանցիկ մեքենան (լուսանարներ, տեսանյութ)