Հնդկաստանում «Քովիդ-19»-ից մահացածների թիվը գերազանցել է 50 000-ը

22:26 • 15.08.20

«Քովիդ-19»-ով պայմանավորված հիվանդությունից Հնդկաստանում մահացածների թիվն օգոստոսի 15-ի դրությամբ հասել է 50 080-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:

Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով ասիական երկիրը 4-րդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից (ավելի քան 170 000 մահ), Բրազիլիայից (106 000), Մեքսիկայից (55 908) հետո:

Բացի այդ, Հնդկաստանը երրորդն է ողջ աշխարհում կորոավիրուսով վարակման ցուցանիշով: Ավելի քան 1,3 մլրդ բնակչություն ունեցող երկրում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակման 2 587 461 դեպք է գրանցվել: Այս ցուցանիշով Հնդկաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին և Բրազիլիային:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը գերազանցել է 21 մլն-ը, իսկ մահացության ցուցանիշը՝ 760 000-ը: