Մինսկում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս մահացած ցուցարարին (լուսանկարներ)

16:34 • 15.08.20
Մինսկում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս մահացած ցուցարարին (լուսանկարներ)

Այսօր` օգոստոսի 15-ին Մինսկում տեղի է ունենում ցուցարար Ալեքսանդր Տարայկովսկիի հիշատակին նվիրված բազմահազարանոց ակցիա: Տարայկովսկին մահացել է բողոքի ցույցերի ժամանակ` օգոստոսի 10-ին: Այս մասին գրում է korrespondent.net կայքը` հղում տալով Nexta Live տելեգրամյան ալիքին:

Հազարավոր մարդիկ ծաղիկներով եկել են Պրիտիցկիի փողոց, որտեղ ուժայինների կողմից բողոքի ակցիան ցրելու ժամանակ մահացել է Տարայկովսկին: Ընտանիքը ցուցարարին հրաժեշտ է տալիս Օլշևսկայա փողոցում, որտեղ նույնպես հազարավոր մարդիկ են գնացել:

Ակցիայի մասնակիցները խոստանում են չմոռանալ և չներել ուժայիններին:

Տարայկովսկիի մահվան վկայականում նշված է, որ նրա մահվան պատճառը եղել է կրծքավանդակի բաց վերքը, նա մահացել է շատ արյուն կորցնելու պատճառով: Բելառուսի ներքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Տարայկովսկին ցանկացել է պայթուցիկ նետել ուժայինների ուղղությամբ, սակայն այն պայթել է նրա ձեռքի մեջ, ինչի հետևանքով էլ նա մահացել է: Սակայն ականատեսները պնդում են, որ տղամարդու ձեռքում ոչինչ չի պայթել: Ալեքսանդրը 34 տարեկան էր, ունի 3-ամյա դուստր:

Լուսանկարներն` այստեղ: