Բրիտանական ռոբոտ-նավը 3-շաբաթյա նավարկություն է իրականացրել Ատլանտիկայում

19:14 • 15.08.20

Բրիտանական նավը գործնականում ցուցադրել է, թե ինչպիսին կարող է լինել ռոբոտացված ծովային արշավների ապագան:

Ինչպես հայտնում է BBC News-ը, ինքնագնաց նավը ավարտին է հասցրել Ատլանտիկայում ծովեզերքով անցնլու 22-օրյա առաքելությունը:

Ռոբոտ-նավի հեղինակ SEA-KIT International ընկերությունը, որը նախագծել է ինքնագնաց տրանսպորտային միջոցը, դրա տեղաշարժին հետևել է արբանյակի միջոցով: Նշվում է, որ առաքելությունը համաֆինանսավորվել է Եվրոպական տիեզերական գործակալության կողմից:

Մասնագետները հույս են հայտնում, որ նորագույն ռոբոտ-նավը կփոփոխի ծովում տարատեսակ աշխատանքներ իրականացնելու ապագան:

Բազմաթիվ խոշոր հետազոտական ընկերություններ արդեն սկսել են ներդրումներ անել նոր, հեռակառավարվող տեխնոլոգիաների զարգացման գործում:

Բրիտանական ռոբոտ-նավը 3-շաբաթյա նավարկություն է իրականացրել Ատլանտիկայում