Թուրքիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել վերջին մեկուկես ամսում
Թուրքիայի առոջապահության նախարար Ֆահրեթին Քոջան շաբաթ հայտնել է կորոնավիրուսով վարակման 1256 նոր դեպքի մասին, որը երկրի համար ամենաբարձր մեկօրյա ցուցանիշն է դարձել վերջին 45 օրում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով նախարարի թվիթերյան գրառումը:
«Մենք հասել ենք վերջին 45 օրվա ընթացքում դրական ախտորոշման դեպքերի ամենաբարձր ցուցանիշին: Ծանր հիվանդների թիվը նույնպես աճում է»,- գրել է թուրք նախարարը:
Նախօրեին Թուրքիայում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 1226 դեպք:










