Մերձմոսկվայում անցորդները տեղաշարժել են կայանված մեքենան՝ ճանապարհ բացելով հրշեջների համար (տեսանյութ)
Մերձմոսկովյան Լյուբերցի շրջանում հրշեջ ծառայության մեքենան չի կարողացել մոտենալ հրդեհի վայրին՝ մոտակայքում բազմաթիվ կայանված մեքենաների պատճառով:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն, տեղի բնակիչները ստիպված են եղել ձեռքերով տատանելով մեքենան տեղաշարժել այն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: Դեպքի վայրում արված տեսագրությունից երևում է, թե ինչպես են 8 տղամարդիկ բարձրացնում բակի մուտքի մոտ կայանված մեքենան և տեղափոխում այն խոտածածկի վրա: Արդյունքում նրանց հաջողվում է ազատել մուտքը հրշեջների մեքենայի համար:
Տեսանյութն՝ այստեղ:










