ՎԱԶ-2107-ը «Մակարավանք» տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին. 3 անձ հոսպիտալացվել է. Shamshyan.com

23:17 • 16.08.20

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 18:15-ի սահմաններում Աչաջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Պարթև Ք.-ն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Աչաջուր գյուղի վերջնամասում՝ «Մակարավանք» տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին:

Վթարի հետևանքով վարորդ Պարթև Ք.-ն, ուղևորներ՝ Աչաջուր գյուղի բնակիչ, 16-ամյա Սարմեն Ս.-ն և Աբովյան քաղաքի բնակիչ, 20-ամյա Վալերի Ց.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները: