Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից ընկել է ցած

17:30 • 16.08.20

Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից ընկել է ցած։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո պատասխանատու Գևորգ Դերձյանը։

Նա մասնավորապես գրել է.

«Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․):

ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ:

Ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք:

Տեղափոխվել է շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»: