Բանգլադեշում ջրհեղեղի հետևանքով 217 մարդ է մահացել, ևս 2 միլիոն տուժած մարդասիրական օգնության կարիք ունի (լուսանկարներ)

10:43 • 16.08.20

Բանգլադեշում հունիսի 30-ից սկսված մուսոնային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից 217 մարդ է մահացել․ տարերային այս աղետի հետևանքով ավելի քան 850 000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները, գրում է aa.com.tr կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ զոհվածների մեծ մասը մահացել է ջրահեղձ լինելու, մյուսներն էլ՝ կայծակի հարվածի և օձերի խայթոցների հետևանքով։

Երկրի Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ աղտոտվածության հետևանքով տեղացի բնակիչների 47 տոկոսը տարբեր վիրուսներով է վարակվել․ ևս 2 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։ 

ՄԱԿ գրասենյակից ընդգծել են, որ Բանգլադեշում կարիքի մեջ գտնվող անձանց օգնության ծրագրին նախատեսվում է 40 միլիոն դոլար հատկացնել։

В Бангладеш во время наводнений погибли более 200 человек

Более 200 человек погибли из-за наводнений в четырёх штатах Индии

Вот где по-настоящему плохо: в Индии и Бангладеш коронавирус ...

Больше сотни людей погибли и миллионы пострадали от муссонов в Азии

GISMETEO.RU: Наводнения в Индии, Непале и Бангладеш привели к ...