Բրեստի հազարավոր բնակիչներ փողոց են դուրս եկել՝ ի նշան ընտրությունների արդյունքների հարցով դժգոհության
Բելառուսի Բրեստ քաղաքում շաբաթ հազարավոր բնակիչներ փողոց են դուրս եկել խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու համար: Մարդիկ հավաքվել են Լենինի կենտրոնական հրապարակում ընտրությունների արդյունքների հարցով իրենց դժգոհությունը արտահայտելու համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ բազմամարդ երթի մասնակիցները, որոնք որոշ գնահատականներով 10-ից 15 հազար են, ունեն սպիտակ և կարմիր գնդակներ, ծաղիկներ և «Ազատություն», «Բրեստ դուրս եկ» և այլ գրություններով պաստառներ:
Չնայած ուշ ժամին Բրեստի բնակիչները մտադիր չեն դադարեցնել ակցիան: Իրավապահները ակցիային չեն միջամտում: Միևնույն ժամանակ քաղաքի մեկ այլ հատվածում սոլիդարության շղթա են կազմել, որը ձգվում է «Ինտուրիստ» հյուրանոցից մինչև Կոբրինսկու կամուրջ:










