Լիբանանում 1 օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային աճ է գրանցվել. ТАСС

05:55 • 16.08.20

Լիբանանում շաբաթ գրանցվել է 1 օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ: Ինչպես հաղորդել է երկրում առողջապահության նախարարի պաշտոնակատար Համադ Հասանը, փետրվարի 21-ից հետո առաջին անգամ երկրում 1 օրում գնացվել է 397 դեպք, 3-ը մահացել են, հայտնում է ТАСС-ը:

«Առողջապահության նախարարությունը քաղաքային իշխանությունների հետ համագործակցությամբ մեկուսացնում է բնակելի թաղամասերը, որոնք վարակումների օջախ են դարձել»,- ասել է նա:

Նախարարի պաշտոնակատարը Լիբանանի բնակչությանը կոչ է արել խստացնել անձնական հիգիենայի պահպանումը և պատասխանատվությամբ վերաբերվել սանիտարահամաճարակային նորմերին, սոցիալական հեռավորության պահպանմանը: