Բելառուսի վերընտրված նախագահ Լուկաշենկոյին դեմ և կողմ մարդիկ Միսնկում ակցիաներ կանցկացնեն
Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցներն ու ընդդիմադիրները կիրակի երկրի մայրաքաղաք Մինսկում ակցիաներ կիրականացնեն: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով tut.by պորտալին:
Հաղորդվում է, որ Լուկաշենկոյի կողմնակիցներին ժամը 12:00-ին (երևանյան ժամանակով 13:00-ին) հրավիրում են կառավարության շենքի մոտ՝ Անկախության հրապարակում տեղի ունենալիք ակցիային, որը կրելու է «Թույլ չենք տա կործանել երկիրը» կարգախոսը:
Պորտալի տեղեկություններով՝ ներկայիս նախագահին աջակցող մարդիկ և պետական կուրսը հրավիրում են նաև Հաղթանակի հրապարակ, Վետերանների տուն, Արհմիությունների պալատ և քաղաքի կենտրոնական հատվածներում գտնվող այլ վայրեր:
Իր հերթին, ընդդիմությունը հայտարարել է «Հանուն անկախության» երթի մասին, որը պետք է մեկնարկի երևանյան ժամանակով 15:00-ին կրկին Անկախության հրապարակից և անցնի համանուն պողոտայով:










