Մեքսիկային պետք կգա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 200 միլիոն չափաբաժին, 120 միլիոնանոց բնակչության պատվաստումը կարող է մեկնարկել արդեն ապրիլին. Reuters

01:33 • 16.08.20

Մեքսիկային անհրաժեշտ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 200 միլիոն չափաբաժին, իսկ 120 միլիոնանոց բնակչության պատվաստումը կարող է մեկնարկել արդեն ապրիլին, եթե AstraZeneca Plc դեղագործական ընկերության համար կլինիկական փորձարկումներն ու նորմատիվ լուծումներն անցնեն նախատեսվածի համաձայն: Այս մասին Reuters գործակությունն է հայտնում ՝ հղում տալով մեքսիկացի բարձրաստիճան պետպաշտոնյայի:

Մեքսիկայի և Արգենտինայի կառավարությունների հետ համագործակցությամբ AstraZeneca-ն նախատեսում է 2021-ի սկզբին ստեղծել 150 միլիոն չափաբաժին պատվաստանյութ, իսկ արդյունքում ամբողջ Լատինական Ամերիկայի համար արտադրել ոչ քիչ, քան 400 միլիոն դոզա:

Մեքսիկայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մարտա Դելգադոն գործակալությանը հայտնել է, որ ընկերությունը կկարողանա ամսական պատվաստանյութի 30-ից 35 հազար չափաբաժին արտադրել:

Իր խոսքով՝ արդյունավետության համար միգուցե պահանջվի պատվաստանյութի 2 դոզա: