Մոսկվայում ավարտվել է Բելառուսի դեսպանատան դիմաց անցկացվող բողոքի ակցիան. այն օգոստոսի 9-ից հետո ամենաերկարն է եղել

01:45 • 16.08.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ Բելառուսի դեսպանատան դիմաց, բողոքի ակցիան ավարտվել է: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Նշվում է, որ ակցիան շարունակվել է ավելի քան 12 ժամ և դարձել օգոստոսի 9-ից հետո, երբ ցուցարարները դեսպանատան դիմաց հավաքվել էին առաջին անգամ, ամենաերկարը:

Դեսպանատան դիմաց միաժամանակ գտնվելիս է եղել մինչև 400 մարդ: Հավաքվածները կենդանի շղթա են կազմել դեսպանատնից Մարոսեյկայի մայթից Չինաստան-քաղաքի ուղղությամբ: Շղթայի մեծ մասը կազմել են ծաղկավոր, սպիտակ հագուստով աղջիկներ: Բացի ծաղիկներից, իրենց ձեռքերին եղել է սպիտակ ժապավեն: Նրանք հնչեցրել են քաղաքական տարբեր կարգախոսներ և երգել:

Ակցիային մի քանի ժամով ներկա են եղել նաև SERB շարժման ներկայացուցիչներ, գրանցվել է նաև ակտիվիստների հետ կարճ միջադեպ: Ականատեսների խոսքով՝ SERB շարժման անդամներից մեկի մոտ բելառուսական ՕՄՕՆ-ի գործողություններն արդարացնող գրությամբ պաստառ է եղել, որը շատ մոտ է պահվել ակցիայի մասնակիցներից մեկի դեպքին: Ոստիկանությունը զրուցել է շարժման ներկայացուցիչների հետ, ինչից հետո վերջիններս հեռացել են:

Նշվում է, որ ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 3 մարդ: Սա 7-րդ օրն է, երբ Բելառուսի դեսպանատան դիմաց հավաքվում նախագահական ընտրությունների արդյունքներից և ուժայինների գործողություններից դժգոհ քաղաքացիներ: