Ռուսաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման 4969 նոր դեպք է գրանցվել․ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 922,853-ի

12:34 • 16.08.20

Ռուսաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման 4969 նոր դեպք է գրանցվել․ վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հասել է 922,853-ի, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ 1284 մարդու մոտ (25,8%) հիվանդությունն առանց կլինիկական դրսևորումների է ընթանում։ 

Վարակման դեպքեր գրանցվել են երկրի ընդհանուր 84 շրջանում։ Հիվանդության աճի տեմպն ընդհանուր կազմում է 0,5 տոկոս, ամենացածր ցուցանիշը (0,2 տոկոս) գրանցվել է Մերձմոսկովյան շրջանում և Հյուսիսային Օսիայում։ 

Անցյալ օրվա ընթացքում կորոնավիրուսից երկրում մահացել է 68, ապաքինվել՝ 3 557 մարդ։

Համավարակի սկզբից երկրում հիվանդությունից մահացել է ընդհանուր 15,685, ապաքինվել՝ 732,968 մարդ։ 

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 21,628,638 
միլիոն մարդ է վարակվել, գրանցվել է մահվան 769,128 դեպք։ Վարակակիրների թվով աշխարհում առաջին տեղում է ԱՄՆ-ն, այնուհետև հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը։