ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կուսումնասիրի Սնոուդենին ներում շնորհելու հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ լրջորեն ուսումնասիրելու է Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ներում շնորհելու հարցը: Այս մասին հայտնում է Mk.ru-ն:
«Ես կուսումնասիրեմ դա: Այդքան էլ Սնոուդենի հետ կապված իրավիճակին ծանոթ չեմ, սակայն մանրամասներ կուսումնասիրեմ այն»,- ասել է նա լրագրողներին:
Ինչպես նշել է Թրամփը, ամերիկյան հասարակությունում Սնոուդենին ներում շնորհելու հարցի շուրջ վերաբերմունքը տարբեր է: Շատերը համոզված են, որ իր հետ անարդար են վարվել:










