Դեպի Բելառուս ուղևորվող «Ռոսգվարդիայի» տասնյակ բեռնատարներ են նկատվել. CIT (տեսանյութեր, լուսանկարներ)

12:44 • 17.08.20

Օգոստոսի 16-ին ռուսական E95 և M1 մայրուղիներում «Ռոսգվարդիայի» ուժերի մեքենաներին նման «Ուրալ» և «ԿամԱԶ» մակնիշի, առանց համարանիշների ու տարբերակիչ նշանների մի քանի տասնյակ բեռնատարներ են նկատել, որոնք շարժվել են Բելառուսի հետ սահմանի ուղղությամբ: Այս մասին գրում է Conflict Intelligence Team-ը։

Սանկտ Պետերբուրգի և Պսկովի միջև ճանապարհին, ինչպես հայտնել է «Ֆոնտանկայի» աղբյուրը, շուրջ 30-40 բեռնատար և մի քանի ռազմական արտաճանապարհային մեքենաներ են ուղևորվել անձնակազմի հետ: CIT-ի գնահատմամբ՝ մեքենաներում կարող էր լինել «առնվազն 600 մարտիկ»:

Արևմտյան ռազմական շրջանում լրատվամիջոցին հայտնել են, որ «ներկայացված տեխնիկայի նմուշները չեն օգտագործվում շրջանի զորքերի կողմից»։

Image may contain: outdoor, text that says 'SMOLENSK OBLAST'Image may contain: one or more people and outdoor, text that says 'стоп стоп-кадры из видеозаписи очевидца M026528 сросгвардия AlexFlorsteinFedorov/CCBY-SA KAVIA справочные справочныеизображения изображения Fontanka.ru'

«Մեդուզա»-ն նույնպես հաղորդել է, որ Մոսկվա-Մինսկ ճանապարհին առանց տարբերանշանների մեքենաներ են նկատվել։

Տեսահոլովակներից մեկը նկարահանվել է Մոսկվայում, երկրորդը՝ M1 մայրուղու վրա։

Այդ մեքենաների տեսագրությունը հրապարակել է նաև լրագրող Վասիլի Մաքսիմովը։ CIT-ի տվյալներով՝ այս տեսանյութը նկարահանվել է Բելառուսի հետ սահմանից 83 կմ հեռավորության վրա:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է: