Առողջապահության նախարարը բացի ԲԿ-ի տնօրենների դեմ պայքարելուց ոչ մի բան չի արել. այդ մարդուն պիտի գործից հանել, որովհետև ինքն ամեն ինչ «պռավալ» տվեց. Գևորգ Գորգիսյան

20:34 • 17.08.20

Առողջապահության նախարարը շատ լավ «փիառ» է անում, բայց գործ համարյա չի անում: Ինքն ինչ ընտրվել է նախարար, բացի տնօրենների դեմ պայքարելուց ոչ մի բան չի արել: 

Այս մասին Էրեբունի վարչական շրջանում բնակիչների և «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի հանդիպմանը ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով առողջապահական ոլորտի խնդիրներին:

«Ինչ սկսել է կորոնավիրուսի պանդեմիան, մենք ասում ենք՝ այդ մարդուն պիտի գործից հանել, որովհետև ինքն ամեն ինչ «պռավալ» տվեց: Սկզբում ասում էր՝ վիրուսը «ստից» բան է՝ գրիպի նման: Մինչև դա «փիառով» ձև էր տալիս, թե գործ է անում, այս ընթացքում, երբ պետք էր իրական գործ անել, երևաց, որ ինքը չի կարողանում գործ անել: Մենք առաջին օրվանից ասում ենք՝ հանի այդ մարդուն, նորմալ մարդ դիր, կարողանա էս վիրուսի դեմ պայքարել: Չհանեցին»,-ասաց պատգամավորը:

Քաղաքացիներից մեկի հարցին՝ խնդիրներր վերջը երբ է լինելու, Գորգիսյանը պատասխանեց՝ երբ երկրում ընտրություններով իշխանափոխություն լինի: «Ընտրություններով եկած մարդը գիտի, որ քաղաքացու ձայներով է ընտրվել ու դրանով էլ կարող է հեռանալ»,-նշեց նա: