«CNN-ից վատն է դարձել»․ Թրամփը քննադատել է իր սիրելի հեռուստաալիքը

09:44 • 17.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր սիրելի Fox News հեռուստաալիքը CNN-ից վատն է դարձել:

«Հանգստյան օրերին ցերեկը Fox News նայելն անհնար է դարձել։ Այն նույնիսկ ավելի վատն է դարձել, քան կեղծ լուրերի CNN ալիքը։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս անցնել OANN-ին (One America News Network): Նրանք, իրոք, «ազնիվ և հավասարակշռված» աշխատանք են անում»,-Twitter-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Թե ինչով էր պայմանավորված այդ դժգոհությունը, ԱՄՆ նախագահը չի հստակեցրել։ Ընդ որում՝ այդ օրն առավոտյան Թրամփը հեռախոսազրույցի ձևաչափով հարցազրույց է տվել Fox News-ին։

Նշենք, որ Fox News-ն աջակցում է Թրամփին և նրա վարչակազմին, մինչդեռ CNN-ն ԱՄՆ նախագահի կոշտ քննադատներից է։