Թրամփը կրտսեր եղբոր մահից հետո առաջին անգամ կնոջ և որդու հետ հանրությանն է ներկայացել (տեսանյութ, լուսանկարներ)

11:47 • 17.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրտսեր եղբոր՝ Ռոբերտ Թրամփի մահից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել կնոջ՝ Մելանյա Թրամփի և 14-ամյա որդու՝ Բարոնի հետ, գրում է Daily Mail-ը։

74-ամյա Թրամփի ինքնաթիռը դեպի Նյու Ջերսի նահանգ թռիչքից հետո կիրակի երեկոյան վայրէջք է կատարել Սպիտակ տան տարածքում:

Ինչպես նկատում է աղբյուրը, ինքնաթիռից դուրս գալով՝ նախագահը մռայլ տեսք է ունեցել, անցել է մարգագետինների միջով և ողջունել իր մի խումբ աջակիցներին։ Մինչդեռ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը բարձր տրամադրություն է ունեցել։ Նա կրել է շագանակագույն զգեստ, որը համադրել է նույներանգ Hermès նորաձևության տան պայուսակի հետ։

Պարբերականի հաղորդմամբ՝ Թրամփը ոչ միայն սգում է իր եղբոր մահը, այլև վերջին շրջանում բախվում է ճգնաժամերի աճող թվին․ ի լրումն շարունակվող COVID-19-ի համաճարակին՝ Թրամփը նաև առերեսվում է շարունակվող քաղաքացիական անկարգությունների և տնտեսական մռայլ հեռանկարներին։

Հիշեցնենք, որ օրերս Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ իր կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը, մահացել է։

«Ծանր սրտով հաղորդում եմ, որ իմ հրաշալի եղբայր Ռոբերտն այսօր խաղաղությամբ կյանքից հեռացել է: Նա պարզապես իմ եղբայրը չէր, այլ լավագույն ընկերս: Ես իր կարիքը շատ կզգամ, սակայն մենք դեռ կհանդիպենք»,- նշվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:

Ուրբաթ հայտնի էր դարձել, որ Թրամփն այցելել էր իր կրտսեր եղբորը, որն այդ ժամանակ Նյու Յորքի հիվանդանոցում էր գտնվում: Այլ մանրամասներ հայտնի չեն:

 

President Trump arrived back at The White House on Sunday evening, one day after the death of his brother, Robert. He was accompanied by wife, Melania, and son Barron. It is the first time in more than five months that the trio have been seen in public togetherThe President appeared somber as he made his way off Marine One, giving a tentative wave to the group of well-wishers as he walked across the lawnTrump is not only grieving his late brother - who died Saturday at the age of 71 - but is facing a growing number of political crisesThe trio spoke briefly with the crowds as they walked home to the White HouseBarron and Trump are seen flying out of New Jersey on Sunday afternoon for the short flight back to the capitalRobert Trump's death was announced by the president in an emotional statement Sunday, in which he called his younger sibling his 'best friend'. The pair are pictured together in the early 1990s