ԱՄՆ «Մահվան հովտում» գրանցվել է Երկրի ամենաբարձր ջերմաստիճանը
Ամենաբարձր պաշտոնապես գրանցված ջերմաստիճանն արձանագրվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի «Մահվան հովիտ» ազգային պարկում:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, ԱՄՆ օդերևութաբանության ազգային ծառայության տվյալներով՝ օդի ջերմաստիճանը «Մահվան հովտում» հասել է 54.4 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:
Նախորդ ռեկորդային ջերմությունը՝ 54 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, դարձյալ նույն վայրում է գրանցվել 2013 թվականին:
Որոշ աղբյուրներ տվյալներ են հրապարակում նաև 1913 թվականից, երբ Մահվան հովտում օդի ջերմաստիճանը, ենթադրաբար, հասել էր 56.6 աստիճանի: Այդ տեղեկությունների հավաստիությունը վիճարկվում է ժամանակակից գիտնականների կողմից, որոնք կարծում են, որ մեկ դար առաջ ինչ-որ սխալ է թույլ տրվել:










