Դրամատիկ պատկերներ պետք չեն. վարչապետը՝ իրավունքները պահանջող մանկավարժին (տեսանյութ)
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մանկապարտեզ՝ ծանոթանալու մանկապարտեզի նորոգման աշխատանքներին:
Շրջայցի ժամանակ վարաչապետին մոտեցավ մի կին, որը ներկայացավ որպես մանկավարժ, ով 35 տարի աշխատել է մեծ նվիրումով, սակայն այսօր գյուղապետի կինը, որն այսօր մանկապարտեզի հաշվապահն է, ոտնահարում է իր բոլոր իրավունքները:
«Ես այս մանկապարտեզում իրավունք չունեմ, հասել է այն պահը, որ ոստիկան են մեր տուն ուղարկել, ես քացախ եմ խմել, որ մահանամ»,- պատմեց կինը, ում վարչապետն արձագանքեց. «Դրամատիկ պատկերներ պետք չեն»:
Մանկավարժը շարունակեց, որ դրամատիկ պատկերներ պետք են, քանի որ այս ամենին լուծում է պետք տալ: Վարչապետը նշեց, որ հարցով կզբաղվեն, սակայն ըստ նրա՝ մանկապարտեզի տնօրենը կարող է մարդ ազատել աշխատանքից և այն կարծիքին չէ, որ ոտնահարել է մարդկանց իրավունքները:
Մանրամասները՝ տեսանյութում:










