Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով «հրե պտտահողմ» է առաջացել (տեսանյութեր)

14:21 • 17.08.20

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով «հրե պտտահողմ» է առաջացել, որն ավելի քան 8 հազար հեկտար անտառ է ոչնչացրել․ տարերային աղետը ցուցադրող տեսանյութերը հրապարակվել են Twitter սոցկայքում։ 

ԱՄՆ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունը դիմել է շրջանի բնակիչներին՝ հայտարարելով, որ շրջանում «չափազանց վտանգավոր բնական երևույթ» է և կոչ անելով առավելագույն զգուշություն դրսևորել։ 

Տահո ազգային արգելոցի տնօրինության համաձայն՝ կրակի հետևանքով ավելի քան 8 հազար հեկտար հողատարածք է ոչնչացվել, հրդեհի օջախը դեռ տեղայնացված չէ: