41.1 աստիճան՝ ըստ Ցելսիուսի․ Ճապոնիայում ռեկորդային շոգ է գրանցվել

10:40 • 17.08.20

Ճապոնիայում ռեկորդային շոգ է գրանցվել․ Սիձուոկա պրեֆեկտուրայի Համամացու քաղաքի կենտրոնում օդի ջերմաստիճանը 41.1 աստիճանի է հասել՝ ըստ Ցելսիուսի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ճապոնիայի օդերևութաբանական ծառայության տեղեկությունների համաձայն՝ նման ջերմաստիճան գրանցվել է 2018 թվականի հուլիսի 23-ին Սայթամա պրեֆեկտուրայի Կումագայա քաղաքում։

Օգոստոսին սովորաբար ամբողջ Ճապոնիայում է շոգ եղանակ լինում։ Տոկիոյում այժմ օդի ջերմաստիճանը հասնում է +35 աստիճանի։ Սպասվում է, որ նման շոգ եղանակը կպահպանվի առաջիկա օրերին։

Երկրի իշխանությունները բնակչությանը կոչ են անում պաշտպանվել ջերմային հարվածներից։ 

Նախորդ տարի ջերմային հարվածի ախտանշաններով ավելի քան 70 000 մարդ է հոսպիտալացվել, որից 126-ը մահացել է։