Նիդերլանդներում ՌԴ ռազմական կցորդի մեքենայում գաղտնալսող սարք են գտել
Նիդերլանդներում ՌԴ ռազմական կցորդի ծառայողական մեքենայում գաղտնալսման սարք են հայտնաբերել:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ երկրի ժամանակավոր հավատարմատար Դոմինիկ Բաքեր-Կյուլինգին կանչել են ՌԴ ԱԳՆ: Վերջինիս բողոքի վճռական նոտա են հանձնել՝ միջադեպի առնչությամբ:
«Հոլանդացի դիվանագետին հայտնել են նման միջադեպերի կանխմանն ուղղված սպառիչ միջոցներ անհապաղ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ հիշեցնելով, որ այդօրինակ միջադեպերը հակասում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին»,- ասվում է արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ:










