Մավրիկիոսի ափերի մոտ էկոլոգիական աղետի պատճառ դարձած նավը երկու մասի է բաժանվել (լուսանկարներ)

12:32 • 17.08.20

Մավրիկիոս կղզու մոտակայքում ծանծաղուտում հայտնված ճապոնական նավը, որից ավելի քան հազար տոննա նավթամթերք է արտահոսել Հնդկական օվկիանոս ՝ աղտոտելով անապակ, փիրուզագույն ջրերը, երկու մասի է բաժանվել, հայտնում է The Guardian-ը:

Ծանծաղուտում հայտնված MV Wakashio նավի վիճակն օրեցօր վատանում էր, և այն ի վերջո երկու կես է եղել, ինչի մասին հայտնել է Մավրիկիոսի ազգային ճգնաժամային կոմիտեն:

Հայտնի է, որ նավը ծանծաղուտ է մտել ու այլևս չի կարողացել դուրս գալ հուլիսի 25-ին: Դրա հետևանքով 1180 տոննա չվերամշակված նավթը հայտնվել է մաքրամաքուր ջրերում՝ վտանգելով մարջանի խութերի, ձկների և ջրային կյանքի մնացած բոլոր տեսակների գոյությունն ու կղզու պատմության մեջ խոշորագույն բնապահպանական աղետի պատճառ դառնալով:

Մավրիկիոսի կառավարության փոխանցմամբ՝ արտահոսած նավթի մեծ մասը մաքրվել է, սակայն ջրում շարունակում է դեռևս 166 տոննա նավթամթերք մնալ:

Ինչ վերաբերում է նավի դուրսբերմանը, ապա դա, ըստ ամենայնի, ամիսներ կտևի:

Ըստ գիտնականների՝ արտահոսքի հասցրած վնասը կարող է տասնամյակներ շարունակ ազդեցություն ունենալ Մավրիկիոսի՝ զբոսաշրջությունից կախված տնտեսության վրա:

Հայտնի է, որ Wakashio նավը բեռները Չինաստանից դեպի Բրազիլիա էր տեղափոխում, սակայն Հնդկական օվկիանոսում ծանծաղուտի մեջ հայտնվելու հետևանքով վնասվել է դրա այն հատվածը, որտեղ պահվում է վառելանյութը։ Ներկայում լուրջ մտավախություն կա առ այն, որ նավում մնացած 1800 տոննա նավթամթերքը ևս կարտահոսի, քանի որ նավը սկսել է մասերի բաժանվել:

Ecological disaster: a damaged freighter off Mauritius breaks into ...Mauritius ecological disaster worsens as wrecked ship breaks up ...Oil spill in Mauritius causes huge ecological disasterMauritius struggles to contain oil spill polluting its seas | News ...