Անթալիայի քաղաքապետը կորոնավիրուսով է վարակվել
Թուրքական Անթալիայի քաղաքապետ Մուհիթթին Բեջեկը նոր տեսակի կորոնավիրուսով է վարակվել, այս մասին քաղաքապետը հայտնել է թվիթերյան իր օգտահաշվում, գրում է gazeta.ru կայքը։
Հայտնի է, որ այժմ Բեջեկը մեկուսացվել է հիվանդանոցում, նրա վիճակին հետևում են բժիշկները։
Քաղաքապետի խոսքով՝ իր ինքնազգացողությունը լավ է, տրամադրությունը՝ բարձր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում:
Աշխարհում այժմ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 21 միլիոն դեպք, որից 773 197-ը՝ մահվան ելքով։
Թուրքիան կորոնավիրուսի 249 309 վարակակրով աշխարհում 18-րդ տեղն է զբաղեցնում։ Հիվանդությունից այստեղ ընդհանուր 5 974 մարդ է մահացել։










