Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու հասցրած վնասը վերականգնվում է այսպես․ վարչապետը լուսանկարներ է հրապարակել

09:10 • 18.08.20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Տավուշի Այգեպար գյուղում հակառակորդի հրետակոծությունից հետո ընթացող շինարարության մասին:

«Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։

Ինչպես ասել եմ նաեւ հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ»,- գրել է նա։