Բաքվի ռեստորաններից մեկում քրեական հեղինակությունների հավաք է տեղի ունեցել, ձերբակալվել է մոտ 100 մարդ

16:26 • 18.08.20

Նախորդ գիշեր Բաքվի ռեստորաններից մեկում քրեական հեղինակությունների հավաք է տեղի ունեցել, որի ընթացքում ձերբակալվել է մոտ 100 մարդ, գրում է minval.az-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները «բացահայտել» են հավաքը։

Գործողության արդյունքում ձերբակալվել է մոտ 100 մարդ։

Ներկայում իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։