Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 684 մարդ է մահացել. Reuters
Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 19 373 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալներին:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 3 359 570 մարդ է վարակվել, որոնցից 108 536-ը մահացել է, 684-ը՝ վերջին մեկ օրում:
Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է:










