Իսպանացի պաշտոնյան սխալմամբ հայտարարել է, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակվում նաև ԽՍՀՄ-ում
Իսպանիայի արտակարգ իրավիճակների կոորդինացիոն կենտրոնի ղեկավար Ֆերնանդո Սիմոնը մամուլի ասուլիսի ժամանակ սխալմամբ հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութն արտադրվել է ԽՍՀՄ-ում, հաղորդում է РИА Новости-ն:
«ԵՄ-ում դիտարկվում են մի շարք պատվաստանյութեր, որոնց մի մասը եվրոպական երկրներում է մշակվում, որոշները՝ ԱՄՆ-ում, Չինաստանում և ԽՍՀՄ-ում, եթե, իհարկե, այդ երկրները որոշեն դրանք վաճառել Եվրոպայում»,- հայտարարել է իսպանացի պաշտոնյան՝ ասուլիսի ընթացքում կիրառելով նաև «սովետական հետազոտություններ» արտահայտությունը:
Նրա արտահայտած մտքերը թվիթերում հումորային բազմաթիվ գրառումների պատճառ են դարձել:










