ԱՀ նախագահը պաշտպանության նախարարի և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ապաստարանների կառուցման հետ կապված հարցեր

12:11 • 18.08.20

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և Հանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին գրառում է կատարվել ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում։

«Քննարկել ենք քաղաքացիական պաշտպանության ծրագրի շրջանակում մեր երկրի տարածքում ապաստարանների կառուցմանը, ինչպես նաև Պաշտպանության բանակի կարիքների համար շինարարական աշխատանքներում նրանց ակտիվ ներգրավվածությանը վերաբերող հարցեր:

Ուժեղ պետություն ունենալը պահանջում է առաջին հերթին հուսալի պաշտպանական համակարգի ապահովում»,-գրել է նա: