Շիրակի մարզպետարանի դիմաց քաղաքացին անժամկետ հացադուլ և նստացույց է հայտարարել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը

20:02 • 18.08.20

Քաղաքացին անժամկետ հացադուլ և նստացույց է հայտարարել Շիրակի մարզպետարանի դիմաց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Այս մասին գրում է ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը և կից հրապարակել լուսանկար:

«Երկու տարի առաջ, Փաշինյանի բարեկեցության համար ճանապարհ փակած քաղաքացին այսօր անժամկետ հացադուլ եւ նստացույց է հայտարարել Շիրակի մարզպետարանի դիմաց՝ պահանջելով նույն Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը»,- գրել է նա։