Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ Գրիգորյանի բացակայության պատճառով (տեսանյութ)

11:35 • 18.08.20

11:40

Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ Գրիգորյանի բացակայության պատճառով:


11:35

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։

Գրիգորյանը դատական նիստին ներկա չէ։ 

Հիշեցնենք, որ 62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: