ԱՄՆ կառավարությունը հարկային արտոնություններ կսահմանի այն ընկերությունների համար, որոնք ձեռնարկությունները Չինաստանից Միացյալ Նահանգներ կտեղափոխեն
ԱՄՆ իշխանությունները հարկային արտոնություններ կտրամադրեն ամերիկյան այն ընկերություններին, որոնք իրենց արտադրական ձեռնարկությունները Չինաստանից Միացյալ Նահանգներ կտեղափոխեն, ինչը, ենթադրաբար, բազմաթիվ նոր աշխատատեղեր կստեղծի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Միացյալ Նահանգների նախագահը համոզված է, որ այս որոշման շնորհիվ ԱՄՆ-ում 10 ամսվա ընթացքում մոտ 10 միլիոն աշխատատեղ կստեղծվի:
Թրամփը նշել է, որ նման քայլով մտադիր է դաշնային կառավարությունների հետ կնքված պայմանագրերից զրկել այն ընկերություններին, որոնք «չափազանց կարևոր» ծառայություններ են մատուցում Չինաստում արտաքին ֆինանսավորման միջոցով:










