Պուտինը, Սի Ծինփինն ու Էրդողանը համաշխարհային դասի «շախմատիստներ» են, Բայդենը նրանց հետ աշխատել չի կարողանա. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը «համաշխարհային դասի» շախմատիստներ են, և որ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն ընտրվելու դեպքում նրանց հետ հավասարը հավասարի պես աշխատել չի կարողանա, հաղորդում է ТАСС-ը:
«Լսեք, ես մի բան եմ հասկացել: Պուտինը, Սի Ծինփինը և Էրդողանը համաշխարհային դասի շախմատիստներ են: Բայդենը նրանց հետ աշխատել չի կարողանա, որովհետև քաղաքականության ասպարեզում նրա լավագույն տարիներն այդքան էլ հրաշալի չեն եղել»,- Վիսկոնսին նահանգում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է Թրամփը:










