«Համավարակն Աստծո կողմից ինձ ուղարկված փորձություն էր»․ Թրամփը կատակել է, թե կորոնավիրուսը կարող է պատիժ լինել «ԱՄՆ-ում մեծագույն տնտեսություն կառուցելու համար» (լուսանկարներ)

11:10 • 18.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Մինեսոտա նահանգում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ վիրավորանքներ է հնչեցրել իր հակառակորդների, մասնավորապես՝ Ջո Բայդենի հասցեին՝ նրանց անվանելով «ֆաշիստներ» և «արմատականներ», գրում է Daily Mail-ը։

Իր ելույթի ընթացքում Թրամփը կորոնավիրուսի համավարակի պատճառած տնտեսական հետևանքները նկարագրել է որպես «Աստծո կողմից իրեն ուղարկված փորձություն»՝  կատակելով, թե դա կարող է պատիժ լինել «ԱՄՆ-ում մեծագույն տնտեսություն կառուցելու համար»։

«Ջո Բայդենը ձախ ծայրահեղականների խամաճիկն է, որոնք փորձում են ջնջել մեր սահմանները, վերացնել մեր ոստիկանությունը, սևացնել մեր հերոսներին, խլել մեր էներգիան»,- Մինեսոտա նահանգի Մանքեյթո քաղաքի օդանավակայանում հավաքված իր աջակիցներին ասել է Թրամփը։

«Ֆաշիստնե՛ր։ Նրանք ֆաշիստներ են»,- հայտարարել է Թրամփը։

Վիսկոնսին նահանգի Օշկոշ քաղաքում տեղի ունեցած հաջորդ միջոցառման ժամանակ Սպիտակ տան ղեկավարն իր կողմնակիցներին մեծ ցնծությամբ հայտարարել է, որ ծառայելու է ևս «չորս տարի և դրանից ավելի»։

«Մենք կառուցել էինք աշխարհի պատմության մեջ ամենամեծ տնտեսությունը, և հիմա ես դա պետք է կրկին անեմ»,- կրկնել է նա։

Թրամփը Մինեապոլիսում նաև հանդիպել է փոքր բիզնեսի սեփականատերերի հետ, որոնց խանութները վնասվել էին ոստիկանության աշխատակցի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված ցույցերի ընթացքում՝ խոստանալով օգնություն ցուցաբերել։

New attack: Donald Trump accused Democrats of being 'left-wing fascists,' then hedged, 'some of them' in a fiery speech in Minnesota

Crowd: Few masks were on show as Donald Trump's supporters gathered to watch his mini-rally speech on the second stop of his rapid campaign swing to Minnesota and WisconsinEconomic message: The president spoke about rebuilding the shattered economy as a challenge personally given to him by God, impersonating a conversation with God about itAnother hangar rally: The biggest crowd of the day was in Oshkosh, Wisconsin, where Trump stopped for his third event