Ցխինվալիում անհայտ անձինք կրակել են Հարավային Օսիայի ներքին գործերի նախարարի ավտոմեքենայի վրա
Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիում անհայտ անձինք կրակել են ներքին գործերի նախարար Իգոր Նանիևի ավտոմեքենայի ուղղությամբ, տուժածներ չկան, ТАСС գործակալության հետ զրույցում հայտնել է փոխնախարար Տարզան Կոկոյտին:
Դեպքի տեղի է ունեցել օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ցխինվալիի հյուսիսային հատվածում գտնվող Մոսկովյան միկրոշրջանի մերձակայքում, երբ լքված մի տնից անհայտ անձինք ատրճանակից կրակել են Նանիևի մեքենայի վրա:
ՆԳ փոխնախարարը հայտնել է, որ արձակված 3 գնդակից մեկը դիպել է մեքենայի դռանը:










