Ռուսական Aurus ներկայացուցչական ապրանքանիշը զբաղվում է էլեկտրական մոտոցիկլետի արտադրությամբ. հրապարակվել են առաջին լուսանկարները
«Ռոսպատենտի» տվյալների բազայում հայտնվել են ռուսական մշակման սերիական արտադրության էլեկտրական մոտոցիկլետի առաջին լուսանկարները:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, արտոնագիրը տրամադրվել է ՌԴ Կենտրոնական գիտահետազոտական ավտոմոբիլային ինստիտուտի (НАМИ) անունով, սակայն էլեկտրամոտոցիկլետի ստեղծմամբ զբաղվում է «Կալաշնիկով» ընկերությունը: Նորագույն սարքի դիզայնի վրա նկատվում է Aurus ապրանքանշանը, ինչը հաստատում է ենթադրությունն այն մասին, որ այն կդառնա շքեղ դասի և ներկայացուցչական ապրանքանիշի շարքի մի մասը:
Նախնական տվյալներով՝ էլեկտրական մոտոցիկլետի արտադրությունը մեկնարկելու է 2022 թվականին, իսկ վաճառքում այն կհայտնվի 2023 թվականին:
Մոդելի մասին հայտնի է հետևյալը. այն կկշռի մոտ կես տոննա, իսկ երկարությունը կհասնի երեք մետրի: 100 կմ/ժամ արագությունն այն կզարգացնի 3,5 վայրկյանում: Առավելագույն արագությունը կկազմի 250 կմ/ժամ:
Ակնկալվում է, որ մոտոցիկլետը մշակվում է բարձրաստիճան պաշտոնյաների և երկրի առաջին դեմքերի ավտոշարասյան ուղեկցման համար:
Հիշեցնենք, որ Aurus-ը նախորդ տարի ներկայացրել է նախագահական մեքենան, որով երթևեկում է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը:












