Ճապոնիայում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի
Ճապոնիայի կենտրոնական շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի:
Ինչպես նեկայացնում է CNN-ը, Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ օդի ջերմաստիճանը կենտրոնական Սիձուոկա պրեֆեկտուրայի Համամացու քաղաքում հասել է 41,1 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի՝ հավասարվելով երկրի ողջ տարածքում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանին: Վերջին անգամ նման ջերմաստիճան արձանագրվել էր Տոկիոյի մոտակա Կումագայա քաղաքում՝ 2018 թվականի հուլիսին:
Ճապոնիայում ուժեղ շոգը չի նահանջում անցյալ շաբաթվա կեսերից, բազմաթիվ քաղաքներում մի քանի օր շարունակ գրանցվում է մոտ 40 աստիճան ջերմություն:
Նշվում է Համամացու քաղաքում օդի միջին ջերմաստիճանը 1898-2010 թվականների ընթացքում կազմել է 31,3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
Մայրաքաղաք Տոկիոյի բնակիչները ևս տաք հոսանքների ազդեցության տակ են գտնվում, այստեղ օրեր շարունակ ջերմաստիճանը չի իջել 35-36 աստիճանից՝ ըստ Ցելսիուսի:










