Սիրիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ռուս գեներալ է մահացել

21:17 • 18.08.20

Սիրիայում ավտոշարասյան պայթյունի հետևանքով մահացել է ռուս ավագ ռազմական խորհրդականը, որը գեներալ-մայորի կոչում ուներ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, միջադեպի հետևանքով ևս երկու ռուս զինվորական է վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել, երբ ավտոշարասյունը վերադառնալիս է եղել Դեյր էլ Զորում իրականացվող մարդասիրական առաքելությունից: Նշվում է, որ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել:

Գեներալ-մայորին անմիջապես տարհանել են դեպքի վայրից և բուժօգնություն ցույց տվել, սակայն նրան փրկել չի հաջողվել: Վերջինս հետմահու ներկայացվել է պետական պարգևի: ՊՆ-ն խոստացել է զոհված գեներալի ընտանիքին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել: