Թրամփը Բելառուսը «շփոթել է» ահաբեկիչների հետ (տեսանյութ)

23:54 • 18.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հարցերին պատասխանելի լավ չի լսել Բելառուսի մասին հարցադրումն ու փորձել է ճշտել հարցը՝ Բելառուսի փոխարեն ասելով «ահաբեկիչներ»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ներկայացնելով սոցցանցում հրապարակված տեսանյութը Թրամփի ելույթից:

«Աջակցում եմ արդյոք ցուցարարներին և ահաբեկիչների՞ն»,- փորձել է ճշտել ամերիկացի առաջնորդը Բելառուսում տեղի ունեցող իրադարձութունների շուրջ իր դիրքորոշման և Ռուսաստանին հավանական ուղերձ հղելու մասին հարցը:

Երբ ամերիկացի ղեկավարին բացատրել են, թե ինչի մասին են իրեն հարցնում, նա սկսել է խոսել ժողովրդավարության կարևորության մասին:

«Ես սիրում եմ ժողովրդավարություն տեսնել: Դա շատ կարևոր է: Ինձ չի թվում, որ Բելառուսում շատ մեծ ժողովրդավարություն կա: Սակայն մենք խոսում ենք տարբեր մարդկանց հետ ճիշտ պահին: Եվ համապատասխան պահի մենք կխոսենք Ռուսաստանի հետ»,- ասել է Թրամփը: