21 օր գտնվել եմ հացադուլի մեջ և դա չի հանրայնացվել. Գյումրիում հացադուլ անող քաղաքացի (տեսանյութ)

17:54 • 19.08.20

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել այն մասին, որ նա հանդիպել է Գյումրիում արդեն 21 օր հացադուլ անող Գոռ Մարտիրոսյանի հետ:

Հացադուլ անող քաղաքացին Բաբայանին ասում է, որ եթե նախկին իշխանությունները մարդկանց «գրպանաթափ» են արել, ներկայիս իշխանությունները «ստամոքսաթափ» են արել:

«Որևէ կերպ չեն աջակցում նման քաղաքացիներիս ոտքի կանգնել: Ո՞րն է իմ վրդովմունքը ներկա իշխանությունների դեմ՝ ներկա դրությամբ երկրում քաղաքացին չունի ազատ ձայնի իրավունք: 21 օր գտնվել եմ հացադուլի մեջ և դա չի հանրայնացվել: Ուրեմն ճնշում է գործադրվել, կառույցներից առողջապահության ոլորտի վրա և չեն հանրայանցվել իմ հարցերը: Գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը թաքցնում է երկրում տիրող, իր անձի հանդեպ բողոքող քաղաքացիների ակցիաները»,- ասաց Գոռ Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: