Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել. РИА Новости

01:18 • 19.08.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է РИА Новости-ն:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 252 000 դեպք է գրանցվել, որից 196 000-ը ապաքինվել է, 4687-ը՝ մահացել: