Nissan Altima մակնիշի ավտոմեքենան Բաբաջանյան փողոցի 9/6 շենքի դիմաց հետիոտնի է վրաերթի ենթարկել. Shamshyan.com
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Գարիկ Դ.-ն իր վարած Nissan Altima մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կայան, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև ահազանգել է ԱԻՆ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որից հետո Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:










