Ունենք մի շարք ջրաշինական ծրագրեր, սակայն կան համայքներ, որտեղ չենք կարող շուրջօրյա ջուր տրամադրել՝ թուլլ տրված կառավարչական թերությունների պատճառով․ Տավուշի մարզպետ (տեսանյութ)
Տավուշի մարզի համայնքերում տարվող աշխատանքների մեջ ամենամեծ ծավալը կազմում են տարբեր շինարարական աշխատանքները, դրանք ոչ միայն հրետակոծված գյուղերի վերականգնմանն են վերաբերվում, այլ նաև տարբեր համայնքներում իրականացվող աշխատանքներին: Այս մասին այսօր Տավուշ ՀԸ-ի ուղիղ եթերի ժամանակ ասաց Տավուշ մարզպետ Հայկ Չոբանյանը:
Նրա խոսքով՝ համայնքներում տեղի են ունենում աշխատանքներ՝ ճանապարհաշինությունից մինչև ջրաշինություն և վերջին շաբաթվա ընթացքում մշտապես հետևում են հրետակոծված համայնքների վերականգնման աշխատանքներին: Ըստ նրա՝ ճանապարհաշինության հետ զուգահեռ դրվում է ճանապարհի հարակից տարածքի կանաչապատման և բարելավման հարցը:
«Այլ բան է, թե որքանով են այդ գործընթացը արագ և բարձր որակով իրականացնում»,-ասաց նա և ներկայացրեց, որ մարզի Բարեկամավան գյուղում արդեն սկսվել են դպրոցի և ամբուլատորիայի վերանորոգման աշխատանքները, սկսվել է նաև գյուղում «Հայփոսի» մասնաճյուղի բացման աշխատանքերը:
Մարզպետը նշեց, որ նախորդ տարվա համեմատ, երբ աշխատանքներ էին իրականացվում միջպետական ճանապարհի վերականգման համար, այս տարի տեղի են ունենում մեծածավալ մարզային և համայնքային ճանապարհների կառուցում, որի ֆինանսը կազմակերպվել է պետության և համայնքների համագործակցության արդյունքում:
Նա շեշտեց՝ այս տարին արդյունավետ էր նաև տարբեր ջրամատակարարման ծրագրերի առումով, մրցույթները հայտարարված են և մոտ օրերս կսկսվեն Արճիս և Լճաձոր համայնքների խմելու ջրի մատակարարման հարցի շուրջ ծրագրերի իրականացման գործընթացը:
«Ունենք մի շարք այլ ջրաշինական ծրագրեր այլ համայնքներում և ուսումնասիրությունները բերել են նրան, որ կան համայքներ, որտեղ չենք կարող շուրջօրյա ջուր տրամադրել, որը խոսում է կառավարչական թերությունների մասին»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում










