Թրամփը հետաձգել է առևտրային բանակցությունները Չինաստանի հետ, քանի որ Պեկինի հետ «այժմ գործ ունենալ չի ուզում»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է առևտրային բանակցությունները Չինաստանի հետ, հաղորդում է ТАСС-ը:
«Ես հետաձգել եմ բանակցությունները Չինաստանի հետ: Գիտե՞ք՝ ինչու: Ես չեմ ուզում նրանց հետ հիմա գործ ունենալ՝ հաշվի առնելով այն, թե ինչ նրանք արեցին այս երկրի և աշխարհի հետ: Ես չեմ ուզում հիմա երկխոսել Չինաստանի հետ»,- Արիզոնա նահանգում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է Թրամփը:










